Վերարտադրողականություն

Տպել

image

“Շենգավիթ” ԲԿ-ի վերարտադրողականության բաժանմունքը հիմնադրվել է 2008թ.։ Այն հագեցած է “Nikon”, “Midathlantic”, “Scienthific”, “Narishing” ֆիրմաների և բժշկական սարքավորումների առաջատար այլ արտադրողների` վերարտադրողական գործողությունների համար նախատեսված ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով։

Բաժանմունքն իրականացնում է համապարփակ բուժական ծրագրեր անպտղության դեմ

 

Մենք ուղիղ և փոխաբերական իմաստներով “Շենգավիթ” ԲԿ-ի ամենաերիտասարդ ստորաբաժանումն ենք։ Մենք արդեն շատ բան ենք անում Հայաստանում վերարտադրողականության հետագա զարգացման համար։

Մենք հետևողականորեն զարգացնելու ենք մեր հաջողությունները և ապագայում նախատեսում ենք մեր բաժանմունքում իրականացնել պրեիմպլանտացիոն ժառանգական ախտորոշում, որը նախատեսված է ժառանգական հիվանդությունների ախտորոշման համար։ Սաղմի ախտորոշումը կատարվում է էքստրակորպորալ բեղմնավորման փուլում մինչև այն արգանդի խոռոչ հասցնելը։ Անալիզից հետո կնոջ արգանդ են տեղափոխում միայն առողջ սաղմերը։ Կինը հղիանում է իմանալով, որ իր ապագա երեխան ժառանգական հիվանդությունների կրող չէ։ Հնարավոր է նաև պտղի սեռի ընտրությունը սեռի հետ կապված ժառանգական հիվանդությունների դեպքում։

 

Պրեիմպլանտացիոն ժառանգական ախտորոշման միջոցով՝

 

ՇենգավիթԲԿ-ի վերարտադրողականության բաժանմունքի բնութագիրը