Վիրաբուժական ծառայություն

Տպել

“Շենգավիթ” ԲԿ-ի վիրաբուժական ծառայությունը ղեկավարում է բժիշկ-վիրաբույժ Լևոն Սերգեյի Հակոբյանը։

“Շենգավիթ” ԲԿ-ի վիրաբուժական ծառայությունը կազմավորվել է 2003թ.։ Նրա կազմի մեջ են մտնում վիրաբուժական մասնագիտացման մի քանի ծառայություններ` ուրոլոգիա, անոթային վիրաբուժություն, վնասվածքաբանություն և այլն։ Վիրաբուժական բաժանմունքը տեղակայված է 3 - րդ հարկում, նախատեսված է 30 մահճակալի համար։ Հիվանդասենյակները վերանորոգված և կահավորված են եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Հիվանդներին օրական 3 անգամ տրվում է դիետիկ սնունդ։

 

Վիրաբուժական ծառայության հիմնական առաջնային ուղղությունները

Վիրահատական ծառայության բժիշկները ակտիվորեն մասնակցում են կլինիկայի ղեկավարի և կլինիկայի հովանավոր դոկտոր Պետրոս Կոջյանի համատեղ կազմակերպած բարեգործական ակցիաներին, որոնց նպատակը Հայաստանի և Արցախի հեռավոր շրջանների բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելն է։

Վերջին ակցիան 2009թ. էր, երբ Ստեփանակերտում, քաղաքի հանրապետական հիվանդանոցի բազայի վրա անվճար իրականացվեցին մի շարք բարդ, ընդհանուր վիրաբուժական, գինեկոլոգիական, օֆտալմոլոգիական վիրահատություններ։ Ակցիային որպես գործող մասնագետ մասնակցում էր նաև պրոֆոսոր Պետրոս Կոջյանը (Սուրբ Ջոզեֆ հիվանդանոց, Օրինջ Քաունթի, Կալիֆորնիա, ԱՄՆ)։

 

Բաժանմունքի օրդինատորները 2007թ. Մոսկվայում անցել են կատարելագործման դասընթացներ բարիատրիկ վիրաբուժության գծով, մասնագիտացել թութքի (պրոֆեսոր Լոնգոյի հեմորոյիդոպեկսիայի մեթոդ, 2008 թ. Մոսկվա) և ճողվածքների լապարասկոպիկ վիրահատական բուժման ուղղությամբ (2008թ. Ս. Պետերբուրգ)։

 

Այսօրվա մենք միակ վիրաբուժական ծառայությունն ենք, որտեղ բոլոր գործող բժիշկները տիրապետում են էնդոսկոպիկ վիրաբուժության տեխնիկային և ախտորոշման ու բուժման մեթոդի ընտրությունը պայմանավորված չէ բժշկի` էնդոսկոպիկ տեխնոլոգիա կիրառելու կարողությամբ և ընդունակությամբ, ինչը զգալիորեն մեծացնում է ծառայության աշխատանքների արդյունավետությունը և որակը։

Անց են կացվում գիտագործնական համաժողովներ տարբեր թեմաներով, հրապարակվում են հոդվածներ ճողվածքի վիրահատության պրոբլեմների վերաբերյալ, վիրաբուժական բաժանմունքի օրդինատորը պաշտպանել է  թեկնածուական ատենախոսություն։ Ծառայության աշխատակիցները մասնակցում են ՀՀ-ի սահմաններից դուրս, մասնավորապես ԱՄՆ-ում և Եվրոպայում գումարվող գիտագործնական համաժողովներին։

Համաժողովների նյութերը ծանոթացման և քննարկման համար ներկայացվում են կոլեկտիվի բժիշկներին, մշակվում են մեթոդներ մեր կլինիկայի պրակտիկայում նորույթների ներդրման և հարմարեցման համար։

 

Մեր աշխատանքում մենք առաջնորդվում ենք պարզ, բայց պարտադիր սկզբունքներով.

 

Վիրաբուժական ծառայության զարգացման հեռանկարային ծրագիրը ներառում է.

 

Վիրաբուժական ծառայության բժիշկների և կլինիկայի անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից սարքավորումներով, կառավարման առաջատար տեխնոլոգիաներով հագեցածությունը մեր աշխատանքի հաջողության երաշխիքն են։