CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

«Շենգավիթ» ԲԿ-ի պաշտոնական մեկնաբանությունը մեկ ամիս առաջ ծնված երեխայի մահվան կապակցությամբ

Էլ-փոստ Տպել PDF

Ցավով տեղեկացանք մեր ծննդատանը մեկ ամիս առաջ ծնված երեխայի մահվան մասին: Մեր ցավակցությունն ենք հայտնում փոքրիկի ծնողներին և հարազատներին:

Լրատվամիջոցներում արդեն իսկ շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, թե երեխայի հարազատները մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներին երեխայի մահվան մեջ, ցանկանում ենք պաշտոնական հայտարարություն անել.

Երեխան ծննդաբերությունից հետո տրանզիտոր դեղնուկի և հիպոգլիկեմիայի բուժումն անցնելուց հետո դուրս է գրվել «Շենգավիթ» ԲԿ-ից ծննդաբերությունից 8 օր հետո, բավարար վիճակում:

Դուրս գրմանը նախորդող վերջին 3 օրերի ընթացքում երեխան գտնվել է մոր խնամքի տակ: Դուրս գրմանը նախորդել են մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքներով երեխայի առողջական վիճակում շեղումներ չեն հայտնաբերվել:

Գանգի կոտրվածքի, գանգուղեղի որևէ ախտահարման մասին վկայող ախտանիշներ չեն եղել:

Դուրս գրումից հետո երեխան գտնվել է տեղամասի մանկաբույժի հսկողության տակ, երկու անգամ ծնողների կողմից տարվել է առաջատար մանկաբուժական կլինիկաներ ջերմության գանգատով: Այդ զննումների և խորհրդատվությունների արդյունքում որևէ գանգուղեղային ախտահարում չի ախտորոշվել:

Մեր համոզմամբ ծնվելուց մեկ ամիս հետո նորածնի մահը որևէ կերպ կապված չէ «Շենգավիթ» ԲԿ-ի գործունեության հետ:

Հուսով ենք, որ նախաքննությամբ կհաստատվի մեր համոզմունքը նրանում, որ երեխայի մահվան հավանական պատճառ հանդիսացած գանգի կոտրվածքը չէր կարող ստացված լինել մեկ ամիս առաջ մեր ծննդատանը:

«Շենգավիթ» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժին

 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)