CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Բացառիկ ծնունդներ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում

Էլ-փոստ Տպել PDF

alt«Շենգավիթ» բժշկական կենտրոնում օրերս եռյակ և երկվորյակ ծնունդներ գրանցվեցին:
Խնդիրների պատճառով մայրերը ինքնուրույն հղիանալ չէին կարող և 11 և 6 տարվա անպտղությունից հետո "Շենգավիթ" ԲԿ-ի "Մարդու վերարտադրողական առողջության" կենտրոնում, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի անմիջական օգնությամբ, առաջին իսկ փորձից կատարվեց արտամարմնային բեղմնավորում, որի շնորհիվ այս պահին 31 և 42 ամյա մայրերը վայելում են մայրության բերկրանքը իրենց առողջ բալիկների հետ միասին:
Մայրիկների առողջական վիճակը լավ է: Հղիության ողջ ընթացքի վարումը և ծննդալուծումը իրականացրել են "Շենգավիթ" ԲԿ-ի գինեկոլոգներ Անի Սիրունյանը, ով հանդիսանում է եռյակի բժշկուհին և Շուշանիկ Բախշյանը, ով երկվորյակի բժշկուհին է: 
Նրանց խոսքերով իրենց համար ամենամեծ գնահատականը բալիկներին առողջ և մայրերին այդչափ երջանիկ տեսնելն է:
Երեխաները այս պահին գտնվում են ադապտացիոն շրջանում մանկաբույժների հսկողության ներքո:
Եռյակի կամ երկվորյակի ծննդով այսօր իրապես չես կարող զարմացնել, բայց գեղեցիկ ու հրաշալի է , երբ կա նոր կյանքի ծնունդ այդքան սպասումից հետո: Իսկ մեր փորձառու և հոգատար մասնագետները պատրաստ ենք օգնել բոլոր զույգերին, ովքեր ունեն խնդիրներ:
Պարզապես պետք է հիշել, որ անպտղությունը դա դեռ դատավճիռ չէ:
Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքներին ու թող, որ բոլոր ընտանիքներում լսվի մանկան առողջ ճիչը:

 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)