"Արագիլ" բարեգործական հիմնադրամի օգնությամբ "Շենգավիթ" ԲԿ-ի "Մարդու վերարտադրողական առողջության" կենտրոնում ծնվեցին զույգ փոքրիկներ՝ Քրիստինան և Սյուզաննան:
34 ամյա երջանիկ մայրիկը, ով 6 տարի չէր կարողանում մայրանալ, այսօր իրեն աշխարհի ամենաերջանիկն է համարում: Ի դեպ փոքրիկներից մեկի անունն էլ ի պատիվ իրենց բժշկուհի Քրիստինա Խուդավերդյանի են կնքել:
"Արագիլ" վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն աջակցելը, վերարտադրողական բժշկության կազմակերպումը: Հիմնադրամը գործում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին ու թող, որ բոլոր ընտանիքներում լսվի մանկան ճիչը:
Առողջ եղեք: