CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Բելգիացի առաջատար մասնագետների հերթական այցը Շենգավիթ ԲԿ

Էլ-փոստ Տպել PDF

Հերթական անգամ Հայաստանում կլինեն  քիթ-կոկորդ-ականջ և գլուխ-պարանոցի բելգիացի առաջատար մասնագետները դոկտոր Պատրիկ Լևիի ղեկավարությամբ:

Ամեն  տարի, նույնիսկ տարին երկու անգամ "Շենգավիթ" բժշկական կենտրոնի հրավերով Հայաստանում բելգիացի առաջատար մասնագետները իրականացնում են մի շարք վիրահատություններ, մասնավորապես, ականջախեցիների և քթի պլաստիկա, ինչպես նաև նախնական զննում և խորհրդատվություն ՔԿԱ հիվանդությունների հայտնաբերման ու հետագա բուժման նպատակով:

 

Վիրահատությունները կկատարվում են  եվրոպական ստանդարտներով՝ կիրառելով նոր բժշկական սարքավորումներ և օպտիկա:
Վիրահատությունն իրականացնում է դոկտոր Պատրիկ Լևին և Մարիա Ռուշանյանը, ինչպես նաև իրենց  անմիջական մասնակցությունն են ունենում "Շենգավիթ" բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության բաժանմուքնի առաջնակարգ մասնագետները:

belgian_ent_june2014_1belgian_ent_june2014_2belgian_ent_june2014_3

Կատարվող վիրահատությունների ցանկը ներառում է՝

1. FESS - ամբողջ աշխարհում ոսկե չափանիշ ընդունված հարքթքային խոռոչների էնդոսկոպիկ ֆունկցիոնալ վիրահատությւններ հայմորյան, ճակատային և այլ ծոցեր:

2. Ռինոսեպտոպլաստիկա – արտաքին քթի առաջնային, երկրորդային պլաստիկ վիրահատություններ:

3. Ականջախեցու պլաստիկա:

4. Միջին ականջի վիրահատություններ այնպիսի պաթոլոգիաների դեպքում, իմչպիսիք են միջին ականջի քրոնիկ բորբոքումներ, խոլեստեատոմա և այլ նորագոյացություններ, միջին ականջի միանվագ ռեկոնստրուկցիայով: Ինչպես նաև լսողությունը վերականգնող վիրահատությւններ, անհրաժեշտության դեպքում իմպլանտի տեղադրումով:

5. Այնպիսի բնածին արատների վերականգնում ինչպիսիք են խոանների աթրեզիա, բնածին խուղակներ:

6. Կոկորդի միկրոսկոպիկ-էնդոլարենգեալ վիրահատություններ, այդ թվում ձայնալարերի պոլիպների և այլ նորագոյացությունների հեռացում:

7. Արցունքածորանի աթրեզիաների և դեֆորմացիաների էնդոսկոպիկ վիրահատություններ:

8. Գլխի և պարանոցի նորագոյացությունների հեռացում, անհրաժեշտության դեպքում հյուսվածքաբանական և լաբորատոր ախտորոշում Բելգիայում:

9. Անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն վերջին սերնդի եվրոպական լսողական սարքեր:

Բելգիացի մասնագետներ  դոկտոր Պատրիկ Լևին և Մարիա Ռուշանյանը Հայաստանում կլինեն հունիսի 23-ից մինչ հուլիսի 1-ը:

Հետազոտությունների և վիրահատությունների համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել:

Լրացուցիչ տեղեկությունների  և հերթագրման համար զանգահարել՝  +374  77 560 560

belgian_ent_june2014_4
 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)