"Շենգավիթ" ԲԿ-ի հրավերով կրկին Հայաստանում կլինեն բելգիացի առաջատար մասնագետները
CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

"Շենգավիթ" ԲԿ-ի հրավերով կրկին Հայաստանում կլինեն բելգիացի առաջատար մասնագետները

Էլ-փոստ Տպել PDF

"Շենգավիթ" բժշկական կենտրոնի հրավերով ապրիլի 27-29-ը կրկին Հայաստանում են լինելու քիթ-կոկորդ-ականջ և գլուխ-պարանոցի բելգիացի առաջատար մասնագետները դոկտոր Պատրիկ Լևիի ղեկավարությամբ, ինչպես նաև քիթ- կոկորդ ականջաբան Մարիա Ռուշանյանի և Շենգավիթ ԲԿ-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ Լևոն Ռաֆայելի Գալստյանի անմիջական միջամտությամբ:

Իրականացվելու են նախնական զննում և խորհրդատվություն ՔԿԱ հիվանդությունների հայտնաբերման ու հետագա բուժման նպատակով:

Մասնագետներն իրականացնելու են նաև էսթետիկ վիրահատություններ, մասնավորապես, ականջախեցիների և քթի պլաստիկա: Վիրահատությունները կկատարվեն եվրոպական ստանդարտներով՝ կիրառելով նոր բժշկական սարքավորումներ և օպտիկա:

"Շենգավիթ" ԲԿ –ում կկատարվեն նաև հետևյալ վիրահատությունները՝

  1. FESS - ամբողջ աշխարհում ոսկե չափանիշ ընդունված հարքթքյին խոռոչների էնդոսկոպիկ ֆունկցիոնալ վիրահատությւններ հայմորյան, ճակատային և այլ ծոցեր:
  2. Ռինոսեպտոպլաստիկա – արտաքին քթի առաջնային, երկրորդային պլաստիկ վիրահատություններ:
  3. Ականջախեցու պլաստիկա:
  4. Միջին ականջի վիրահատություններ այնպիսի պաթոլոգիաների դեպքում, իմչպիսիք են միջին ականջի քրոնիկ բորբոքումներ, խոլեստեատոմա և այլ նորագոյացություններ, միջին ականջի միանվագ ռեկոնստրուկցիայով: Ինչպես նաև լսողությունը վերականգնող վիրահատությւններ, անհրաժեշտության դեպքում իմպլանտի տեղադրումով:
  5. Այնպիսի բնածին արատների վերականգնում ինչպիսիք են խոանների աթրեզիա, բնածին խուղակներ:
  6. Կոկորդի միկրոսկոպիկ-էնդոլարենգեալ վիրահատություններ, այդ թվում ձայնալարերի պոլիպների և այլ նորագոյացությունների հեռացում:
  7. Արցունքածորանի աթրեզիաների և դեֆորմացիաների էնդոսկոպիկ վիրահատություններ:
  8. Գլխի և պարանոցի նորագոյացությունների հեռացում, անհրաժեշտության դեպքում հյուսվածքաբանական և լաբորատոր ախտորոշում Բելգիայում:
  9. Անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն վերջին սերնդի եվրոպական լսողական սարքեր:

Լրացուցիչ տեղեկությունների և հերթագրման համար կարող եք զանգահարել

+374 77 560 560

 
 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)