CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Առաջին անգամ Հայաստանում` Ziemer LDV Crystal Line ֆեմտոսեկունդ լազեր

Էլ-փոստ Տպել PDF

ziemer femtoԱռաջին անգամ Հայաստանում «Շենգավիթ» ԲԿ-ի «Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»-ում տեղադրվեց աշխարհում ամենահայտնի և ամենաժամանակակից վերջին սերնդի ֆեմտոսեկունդ լազեր՝ Ziemer LDV Crystal Line: Տվյալ լազերը թույլ է տալիս իրականացնել տեսողության լազերային կորեկցիա կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքում առանց միկրոկերատոմի և դանակի կիրառման: «Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»-ում Դուք կարող եք վերականգնել Ձեր տեսողությունը ֆեմտոլազերային կորեկցիայի միջոցով, որի ժամանակ մեկ լազերի փոխարեն երկուսն են կիրառվում: FEMTO - ALL LASIK surgery-ն իրենից ներկայացնում է բարդություններ չունեցող յուրօրինակ տեխնոլոգիա: Այն թույլ է տալիս իրականացնել միջամտությունն առավել ճշգրիտ, որը շատ կարևոր է տեսողության կորեկցիայի համար բարդ դեպքերի ժամանակ: Պատահական չէ, որ այս տեխնոլոգիան ընտրել են ՆԱՍԱ-ի աստղանավորդների տեսողության կորեկցիայի համար: ԱՆցավ վիրահատությունն ու տեսողության արագ վերականգնումը թույլ են տալիս ամբողջովին վերականգնել տեսողությունը: Վիրահատությունից 2 ժամ անց հիվանդը կարող է անցնել առօրյա կյանքի՝ ձերբազատվելով ակնոց կրելու անհրաժեշտությունից: 2014թ.-ի սկզբից «Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»-ում կիրականացվեն FEMTO LASIK վիրահատություններ եվրոպական ստանդարտներին համապատասխան: Մեզ մոտ վիրահատություններն իրականացնում է Հայաստանում առաջատար ակնավիրաբույժ, բ.գ.թ., ակնաբուժական կլինիկայի և «Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»-ի վարիչ՝ Արտաշես Արտոյի Զիլֆյանը: 2013թ.-ից իրականացվում են համատեղ վիրահատություններ Մոսկվայի և Եվրոպայի առաջատար կլինիկաների մասնագետների հետ միասին:

Հոգալով Ձեր տեսողության մասին՝ «Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»-ը առաջարկում է աչքի հիվանդությունների բուժման նորարար տեխնոլոգիաներ: «Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»- լավագույնը Ձեր աչքերի առողջության համար:

 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)