CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Եվրոպական ՔԿԱ մասնագետ Պատրիկ Լևին հուլիսի 6 - 9 Շենգավիթ ԲԿ-ում

Էլ-փոստ Տպել PDF

Հուլիսի 6 - 9 “Շենգավիթ” բժշկական կենտրոնի հրավերով քիթ-կոկորդ-ականջ և գլուխ-պարանոցի բելգիացի առաջատար մասնագետները դոկտոր Պատրիկ Լևիի ղեկավարությամբ իրականացնելու են անվճար նախնական զննում և խորհրդատվություն ՔԿԱ հիվանդությունների հայտնաբերման ու հետագա բուժման նպատակով: Մասնագետներն իրականացնելու են նաև էսթետիկ վիրահատություններ, մասնավորապես, ականջախեցիների և քթի պլաստիկա: Վիրահատությունները կկատարվեն եվրոպական ստանդարտներով՝ կիրառելով նոր բժշկական սարքավորումներ և օպտիկա:
Հիշեցում՝ նախնական խորհրդատվություններն անվճար են: Լրացուցիչ տեղեկությունների և հերթագրման համար կարող եք զանգահարել +374 77 560 560

“Շենգավիթ” ԲԿ-ում կկատարվեն հետևյալ վիրահատությունները՝
1. FESS - ամբողջ աշխարհում ոսկե չափանիշ ընդունված հարքթքյին խոռոչների էնդոսկոպիկ ֆունկցիոնալ վիրահատությւններ հայմորյան, ճակատային և այլ ծոցեր:
2. Ռինոսեպտոպլաստիկա – արտաքին քթի առաջնային, երկրորդային պլաստիկ վիրահատություններ:
3. Ականջախեցու պլաստիկա:
4. Միջին ականջի վիրահատություններ այնպիսի պաթոլոգիաների դեպքում, իմչպիսիք են միջին ականջի քրոնիկ բորբոքումներ, խոլեստեատոմա և այլ նորագոյացություններ, միջին ականջի միանվագ ռեկոնստրուկցիայով: Ինչպես նաև լսողությունը վերականգնող վիրահատությւններ, անհրաժեշտության դեպքում իմպլանտի տեղադրումով:
5. Այնպիսի բնածին արատների վերականգնում ինչպիսիք են խոանների աթրեզիա, բնածին խուղակներ:
6. Կոկորդի միկրոսկոպիկ-էնդոլարենգեալ վիրահատություններ, այդ թվում ձայնալարերի պոլիպների և այլ նորագոյացությունների հեռացում:
7. Արցունքածորանի աթրեզիաների և դեֆորմացիաների էնդոսկոպիկ վիրահատություններ:
8. Գլխի և պարանոցի նորագոյացությունների հեռացում, անհրաժեշտության դեպքում հյուսվածքաբանական և լաբորատոր ախտորոշում Բելգիայում:
9. Անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն վերջին սերնդի եվրոպական լսողական սարքեր:

alt alt alt
alt alt alt
 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)