CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Հովանավորներ

Էլ-փոստ Տպել PDF

Dr. Bedros Kojian

Պետրոս Կոջյան

Կալիֆոռնիկան համալսարանի պրոֆեսոր, մանկաբարձ- գինեկոլոգ

Ծնվել է Ադիս Աբեբայում (Եթովպիա ) 1943 թվականին;

1968 թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը

1968-1970 «Մալաթիա» ԲԿ –ի բազայի վրա ավարտել է Ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան

1970 – 1975 աշխատել է որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ (Հարար, Ադիս Աբեբա, Եթովպիա)

1975-1976 Ինտերնատուրա թերապիա մասնագիտությամբ Մասաչուսեթսի Մեմորիալ հոսպիտալում (ՄԱ, ԱՄՆ)

1975-1977 Կլինիկական օրդինատուրա մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտություններով (Մասաչուսեթսի համալսարանի Բժշկական կենտրոն, ՄԱ, ԱՄՆ)

  • ԱՄՆ մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի անդամ
  • Կալիֆոռնիայի
  • Օրինջ Քաունթիի բժշկական ասոցիացիայի անդամ
  • ԱՄՆ լապարոսկոպիստ մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի անդամ
  • Օրինջ Քաունթիի մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի անդամ

2000 Մ. Հերացու անվան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

1999թ. դեկտեմբերին պրոֆեսոր Կոջյանի և «Շենգավիթ» ԲԿ ղեկավարության նախաձեռնությամբ, ԼՂՀ կառավարության աջակցությամբ ք. Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բազայի վրա ստեղծվեց լապարասկոպիկ վիրաբուժության կենտրոնը, որին այդ իսկ ժամանակ պրոֆեսորի կողմից տրամադրվեց ԼՂՀ –ում էնդոսկոպիկ վիրաբուժության սարքավորումների առաջին հավաքածուն։ Ս. թ. հուլիսին Ստեփանակերտի հանրապետական ծննդատանը կտրվի էնդոսկոպիկ վիրարբուժության նաև երկրորդ հավաքածուն։ Ստեղծելով ԼՂՀ – ում էնդոսկոպիկ վիրաբուժության առաջին կենտրոնը, պրոֆեսոր Կոջյանը՝ «Շենգավիթ» ԲԿ – ի հետ համատեղ, հիմնադրեց նաև բազմամյա համագործակցություն բժիշկների շարունակական կրթությանը նպաստող վերապատրաստման, ուսումնամեթոդական աջակցության ասպարեզում։ Գրեթե ամեն տարի ԼՂՀ բնակչության համար կազմակերպվող բարեգործական վիրահատությունների ընթացքում տեղի մասնագետների համար իրականացվում է «մաստերկլաս» վիրահատական նորագույն մեթոդների և տեհնոլոգիաների կիրառմամբ։

Այդ համագործակցությունը արդեն տասներկու տարեկան է։ Դրա հիմքում ԼՂՀ հանրապետական ծննդատան բուժանձնակազմի որոկավորման բարձրացմանն ուղղված բազմամյա ծրագիրն է, որը նախատեսում է մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում առաջավոր, ժամանակակից, նվազագույն ինվազիվությամբ լապարասկոպիկ և վագինալ վիրահատական միջամտությունների մեթոդների, գործելակարգերի ներդրում, նյութատեխնիկական աջակցություն։

ԼՂՀ հանրապետական ծննդատան բժիշկներից շատերն արդեն վերապատրաստվել են ք. Երևանի «Շենգավիթ» ԲԿ – ի բազայի վրա, որտեղ նմանօրինակ ծրագիր արդյունավետորեն իրականացվում է պրոֆեսոր Կոջյանի կողմից ավելի վաղուց։ «Շենգավիթ» ԲԿ – ում ԼՂՀ մասնագետները վերապատրաստվել են անեսթեզիոլոգիա և վերակենդանացում մանկաբարձություն - գինեկոլոգիայում, մանկաբարձություն և գինեկոլոգիա, մարդու վերարտադրողական առողջություն, դոպլերոմետրիա և ուլտրաձայնային հետազոտություն մանկաբարձությոն և գինեկոլոգիայի ասպարեզում մասնագիտություններով։

Պրոֆեսոր Կոջյանի և «Շենգավիթ» ԲԿ –ի գլխավոր տնօրեն Սերգեյ ՈՒռումյանի համատեղ ջանքերով ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում հիմնովին վերակառուցվել է բուժկետը, որը կհամալրվի ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև հեռուստաբժշկության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Հեռուստաբժշկական սարքավորումներով կհամալրվի նաև Ստեփանակերտի հանրապետական ծննդատունը։

 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)