CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Մասնակցություն «SABIT» ծրագրին

Էլ-փոստ Տպել PDF

DSC05609 DSC05126 DSC05353 DSC05144
    
Կառավարման, բուժօգնության կազմակերպման և ծառայությունների որակի բարձրացման ասպարեզում նորամուծություններ ներդնելու նպատակով «Շենգավիթ» ԲԿ ձգտում է մասնակցել մի շարք ծրագրերի։ ԱՄՆ Առևտրի նախարարության Ամերիկյան գործնական հատուկ ծրագիրը (SABIT) առավել լուրջ ծրագրերից է, որի նպատակն արտերկրյա մասնագետներին ամերիկյան հիվանդանոցային գործի կազմակերպման և կառավարման մեթոդներին, ձեռնարկությունների և հաստատությունների աշխատանքին ու փորձին ծանոթացնելն է։ Նպատակներից մեկն էլ բուժսարքավորումներ արտադրող ամերիկյան ձեռնարկությունների, բուժհաստատությունների և մասնագիտական միությունների հետ գործնական կապերի հաստատումն է։ Ուշագրավ է նաև ծրագրի շուկայական տնտեսության պայմաններում հիվանդանոցային բիզնեսի վարմանը նվիրված բաժինը։

Բժշկական կենտրոնի ներկայացուցիչը՝ Դ. Ս. Մխիթարյանը, հաջողությամբ անցավ ընտրական փուլը և ներգրավվեց «Հոսպիտալային կառավարում» ծրագրում։ Ս. թ. հուլիսի իննից մինչ օգոստոսի վեցը նա վերապատրաստվեց ԱՄՆ-ում։

ԲԿ գլխավոր տնօրենին ներկայացված հաշվետվության մեջ նշված է ծրագրի կազմակերպչական բարձր մակարդակը, նախատեսված հանդիպումների և դասախոսությունների հետաքրքրությունն ու արդիականությունը։

Հաշվետվությունում նշված է կազմակերպիչների ընդգծված բարեկամական վերաբերմունքն ու պատրաստակամությունը, որի արդյունքում ծրագիրն ընթացել էր ջերմ գործնական մթնոլորտում։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվեց ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից իրականացվող առողջապահության ապահովագրական բարեփոխումների ծրագիրը։ Բարձրակարգ մասնագետների դասախոսությունները, կարծիքները, բանավեճերն ու մոտեցումները ապահովեցին համակարգված գիտելիքների ձեռքբերումը։ Հաջողվեց գտնել ՀՀ պայմաններում կիրառելի որոշակի մոտեցումներ և մեթոդներ, որոնք ընթացքում կներդրվեն ԲԿ կառավարման գործընթացում։

Ծրագրի ընթացքում կայացան համագործակցության պայմանավորվածություններ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանի (UCSF) և «General Electric» ձեռնարկության հետ։

Վերապատրաստման ձեռքբերումների, եզրակացությունների և հեռանկարների մասին տեղեկատվությունը ԲԿ աշխատակիցներին կներկայացվի մոտ ապագայում։
 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)