CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Էլ-փոստ Տպել PDF

image

Բաժանմունքի կազմի մեջ են մտնում նորածինների ֆիզիոլոգիայի բաժինը, որտեղ մանրակրկիտ խնամում են նորածիններին, և նորածինների վերակենդանացման բաժինը, որտեղ անհրաժեշտության դեպքում իրականացվում են վերակենդանացման ամբողջական համալիր միջոցառումներ հետծննդյան պաթոլոգիաների բոլոր ուղղություններով։

Հագեցած լինելով անհրաժեշտ քանակությամբ կլինիկական-ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, բաժանմունքն ապահովում է անհետաձգելի օգնության ողջ սպեկտրը տարբեր հիվանդություններով տառապող նորածիններին` ներառյալ բրոնխո-թոքային, սրտանոթային հիվանդությունները, ԿՆՀ-ի օրգանների հիվանդությունները, ներարգանդայնային ինֆեկցիայի ընդհանրացված ձևերը, որոնք ուղեկցվում են ԿՆՀ-ի սեպտիկ ախտահարումներով։


Բաժանմունքում իրականացվում են շատ ցածր և կրիտիկական քաշ ունեցող նորածինների անհրաժեշտ բուժում և խնամք։

Մեր բաժանմունքը սերտորեն համագործակցում է թիվ 1 համալսարանական մանկական կլինիկայի նորածինների պաթոլոգիայի բաժանմունքի, “Արաբկիր” ԲԿ-ի, “Նորք-Մարաշ” ԲԿ-ի, “Սուրբ Աստվածամայր” ԲԿ-ի հետ, որը թույլ է տալիս փուլային եղանակով փոխանցել հատուկ բնածին շեղումներով և զարգացման արատներով նորածինների բուժման փորձը` դրանով իսկ կազմակերպելով ճիշտ ժամանակին և մասնագիտացված բուժում, նորածինների մահացությունը հասցնելով նվազագույնի։

“Շենգավիթ” ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունների զարգացման հեռանկարային ուղղություններից է հետծննդյան կենտրոնի հիմնադրումը, որը տեղում կիրականացնի բուժական-ախտորոշիչ և ծննդյան շրջանում օպերատիվ միջամտության միջոցառումների ողջ համալիրը։ 

 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)