CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Ակնաբուժական ծառայություն

Էլ-փոստ Տպել PDF

Ծառայության ղեկավարն է բժշկական գիտությունների թեկնածու, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի օֆտալմոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ակնաբույժ Արտաշես Արտոյի Զիլֆյանը։ 

Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա, թափանցող և ոչ թափանցող գաուկոմայի վիրահատություններ - շունտերի կիրառում, կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի կորեկցիա և բուժում, կերատոկոնուս (քրոսլինքինգ), ռեֆրակցիոն վիրաբուժություն:

Ընդհանուր պրոֆիլի ակնաբույժ Շահինյան Թամարա Մուշեղի. կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի կորեկցիա և բուժում, կերատոկոնուս (քրոսլինքինգ), ռեֆրակցիոն վիրաբուժություն:

Մեզ մոտ կատարվում է ակնաբուժական վիրահատությունների մեծ մասը։ Տեխնիկական հագեցածությունը թույլ է տալիս իրականացնել հիվանդի մանրազննին հետազոտություն և կատարել ակնաբուժական բարդ վիրահատություններ։

Ակնաբուժական ծառայությունների սկզբունքները

  1. նվազագույն վնասվածքներ և շարժումների զգուշություն,
  2. հնարավորինս շատ առանց կարի պլաստիկա, որն անկասկած անդրադառնում է հիվանդի վերականգնման ժամկետների և կյանքի որակի վրա,
  3. անձնակազմի հմտությունների և կարողությունների պարբերաբար կատարելագործում աշխարհի առաջատար կլինիկաներում,
  4. առաջնորդվել աշխարհի ակնաբույժների ասոցիացիայի արձանագրություններով։

Իրականացվող վիրահատությունների և միջամտությունների ծավալը

  • կատարակտի ֆակոէմուլսիֆիկացում, կատարակտի տոնելային մինի-ինվազիվ վիրաբուժություն և այլն,
  • գլաուկոմայի վիրաբուժություն (չթափանցող խոր սկլերէկտոմիա, խոր սկլերէկտոմիա, սինուստրաբեկուլէկտոմիա, սկլերանգուլորեկոնստրուկցիա, վիսկոկանալոստոմիա և այլն),
  • օպտիկա-վերականգնողական վիրահատություններ տեսողական օրգանների վնասվածքի ժամանակ,
  • պլաստիկ-վերականգնողական միջամտություններ։

Մեր ծառայության զարգացման հեռանկարը “Շենգավիթ” ԲԿ-ում

ակնաբուժական կենտրոնի բացում հետևյալ ծառայություններով.

  • կատարակտի վիրաբուժություն,
  • գլաուկոմայի վիրաբուժություն,
  • ռեֆրակցիոն վիրաբուժություն,
  • օկուլոպլաստիկա,
  • վիտրեօրիենտալ վիրաբուժություն,
  • օֆտալմոօնկոլոգիա,
  • բորբոքային դեգեներատիվ հիվանդությունների բուժում։

“Ailon”, “Leyca”, “Topcon”, “Tomey”, “Hene” հայտնի ֆիրմաների ժամանակակից սարքավորումների և բարձրակարգ մասնագետների շնորհիվ բուժման արդյունավետությունը շատ բարձր է։ Հիվանդների համար ապահովվում են ստացիոնար բուժման լավագույն պայմաններ (VIP հիվանդասենյակներ, սնունդ)։

“Շենգավիթ” ԲԿ-ի ակնաբուժական ծառայությունը ԵՊԲՀ-ի օֆտալմոլոգիայի ամբիոնի բազան է։

Օֆտալմոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատորների համար կանոնավոր կերպով կազմակերպվում է հետդիպլոմային ուսումնական դասընթաց “Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացում” և “Գլաուկոմայի ախտորոշման և բուժման ժամանակակից սկզբունքները” թեմաներով։

Երիտասարդ մասնագետների հետ անցկացվում են թեմատիկ պարապմունքներ (դասախոսություններ, մասնակցություն վիրահատություններին, հիվանդների զննում և քննարկում, խոզերի աչքերի վրա կոնկրետ վիրաբուժական տեխնիկայի յուրացում ուսումնական վիրահատարանում, որն ապահովված է մանրադիտակով և համապատասխան սարքավորումներով)։

Զարգացած է նաև գիտական գործունեությունը աչքի իմունոէնդոկրինոլոգիայի, կատարակտի բոլոր տեսակի բարդացումների իմունոկարգավորման ոլորտներում։

 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)