CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Ատամնաբուժական ծառայություն

Էլ-փոստ Տպել PDF

Ծառայությունը ղեկավարում է Լևոն Սեյրանի Սիրունյանը։

«Շենգավիթ» ԲԿ-ի ստոմատոլոգիական բաժանմունքը գտնվում է կլինիկայի 1-ին հարկում։ Զինված է Ժամանակակից բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ տեխնիկայով, աշխատատեղերը ձեւավորված են համաձայն ստանդարտների խիստ պահանջների։ Բաժանմունքում աշխատում են Երևանի և Մոսկվայի լավագույն կլինիկաներում հետդիպլոմային կրթություն ստացած բարձրակարգ մասնագետներ։

Մենք առաջարկում ենք համալիր ստոմատոլոգիական ծառայություններ, ինչպիսիք են.

  • կարիեսի և պուլպիտի բուժում, ատամների վերականգնում, բերանի խոռոչի տարբեր հիվանդությունների բուժում,
  • լնդերի հիվանդությունների բուժում,
  • ատամների հեռացում` անկախ բարդությունից,
  • ատամների պրոթեզավորում ժամանակակից նյութերի և կոնստրուկցիաների կիրառմամբ,
  • պրոֆիլակտիկ ստոմատոլոգիա, ատամների սպիտակեցում և դրանց ձևավորում արհեստական թանկարժեք քարերով, թանկարժեք և ոչ թանկարժեք համաձուլվածքներով,
  • ատամների իմպլանտացիա։

Մեր բաժանմունքում օգտագործվում են միայն լավագույն և հայտնի նյութերը և փորձություն անցած տեխնոլոգիաները։ Ռենտգենախտորոշման մեր սարքը ապահովում է հիվանդի ճառագայթահարման նվազագույն աստիճան, ստացվող լուսապատկերների պարզություն, իսկ պլոմբման նորագույն նյութերն ու բժիշկների մասնագիտական հմտություններն ու ունակությունները ատամների անթերի բուժման գրավական են։ Ատամների սպիտակեցումը և այլ գործողություններ կատարվում են ամենաժամանակակից տեխնոլոգիաներով։

Ստացիոնար բուժում ստացող բոլոր հիվանդները և հղիները ենթարկվում են ատամնաբույժի պարտադիր ստուգմանը։

Մասնագետները յուրաքանչյուր հիվանդի համար մշակում են բուժման անհատական ծրագիր` համառոտ պատմելով յուրաքանչյուր փուլի մասին, լինի ատամների պրոթեզավորում, թե կարիեսի բուժում։ Բացի այդ, ժամանակակից մուլտիմեդիական ծրագրերի օգնությամբ հնարավորություն կա մուլտֆիլմերի միջոցով հիվանդին անմիջականորեն ցույց տալու ստոմատոլոգիական վերականգնման բոլոր փուլերը։

«Շենգավիթ» ԲԿ-ի ստոմատոլոգիական բաժանմունքը պրոֆեսիոնալ մոտեցում և հոգատար վերաբերմունք է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ։ Բաժանմունքի խնդիրներից մեկը բնակչության լայն խավերի շրջանում ստոմատոլոգիական մշակույթի տարածումն է և հատկապես հղիների շրջանում ստոմատոլոգիական պրոֆիլակտիկայի մեթոդներ ներդնելը։ Այդ նպատակով նրանց հետ տարվում են բացատրական աշխատանքներ։

Հաշվի առնելով հիվանդների հետ մեր անմիջական շփումը և արյան միջոցով փոխանցվող հիվանդություններով վարակվելու ռիսկի մեծացումը` հատուկ ուշադրություն է դարձվում ժամանակակից հականեխիչ և տեխնիկական միջոցներով բժշկական գործիքների մաքրման և մանրէազերծման նորագույն մեթոդներին։

Բաժանմունքի միջին բուժանձնակազմը տարեկան 2 անգամ մասնակցում է ուսումնական պարապմունքների` ստոմատոլոգիական գործունեության մեջ ասեպտիկայի և անտիսեպտիկայի մեթոդաբանության կիրառումը կատարելագործելու նպատակով։

 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)