CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Օպերատիվ գինեկոլոգիա

Էլ-փոստ Տպել PDF

Օպերատիվ միջամտությունների 80%-ը բաժանմունքում կատարվում է փոքրկտրվածքային մեթոդիկայով (լապարոսկոպիկ վիրահատություններ)։

“Շենգավիթ” ԲԿ-ում էնդոսկոպիան ունի ավելի քան 10 տարվա պատմություն։ 90-ականներից մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ տարբեր պաթոլոգիական վիճակների ախտորոշման և բուժման համար լայնորեն կիրառվում են լապարոսկոպիան, հիստերոսկոպիան և այլ էնդոսկոպիկ վիրահատություններ և միջամտություններ։

Չնայած կարճ ժամանակահատվածին` էնդոսկոպիկ վիրահատությունների մեծ փորձ է կուտակվել։ Ամեն տարի բաժանմունքում կատարվում են շուրջ 180 էնդոսկոպիկ բարդ վիրահատություններ։

 

Բաժանմունքում կատարվում է .

  • լապարոսկոպիկ հիստերէկտոմիա,
  • վագինալ հիստերէկտոմիա,
  • աբդոմինալ հիստերէկտոմիա,
  • կանանց անպտղության էնդոսկոպիա և բուժում,
  • գենիտալ էնդոմետրոզի տարածված տեսակների էնդոսկոպիկ բուժում,
  • արգանդի հավելումների ուռուցքային գոյացությունների վիրահատություններ
  • կոնսերվատիվ միոմէկտոմիա (արգանդի պահպանումով),
  • տարբեր ծագման ձվարանային կիստաներ,
  • խողովակների անցանելիության վերականգնում լապարոսկոպիկ մեթոդով,
  • ձվարանների պոլիկիստոզի վիրաբուժական բուժում,
  • հիստերոռեզեկտոսկոպիա արգանդի ինտրակավիտալ պրոցեսների դեպքում,
  • պոլիպների հեռացում (պոլիպէկտոմիա հետագա հյուսվացքաբանական  հետազոտությամբ),
  • սումբուկոզ միոմատոզ հանգույցների հեռացում (հիստերոռեզեկտոսկոպիա),
  • արգանդի վզիկի դանակային բիոպսիա և արգանդի վզիկի խողովակների քերում,
  • ներարգանդային միջոցների հեռացում չբարդացած դեպքերում,
  • ներարգանդային միջոցների հեռացում բարդացած դեպքերումմ (հիստերոսկոպիայով),
  • արգանդի վզիկի կոնիզացիա,
  • սեռական շուրթերի պլաստիկա,
  • բարտոլինյան գեղձերի պաթոլոգիաների բուժում և վիրահատություն,
  • միզասեռական համակարգի զարգացման բնածին արատների դեպքում վերականգնողական և պլաստիկ վիրահատություններ,
  • արտաքին սեռական օրգանների պլաստիկ վիրահատությունների կատարում իջեցումների և արտանկումների, ինչպես նաև միզապարկի ֆունկցիայի խանգարումների դեպքերում,
  • ներքին և արտաքին սեռական օրգանների շտկիչ պլաստիկ վիրահատություններ,
  • հեշտոցի, արգանդի վզիկի, շեքի հետծննդյան արատների վերացում,
  • արտաքին սեռական օրգանների կոսմետիկ պլաստիկ վիրահատություններ,
  • փոքրբացվածքային մեթոդով գենիտալիայի արտանկման ուղղում,
  • նոր հակակպումային արգելքների տեղադրում։

 

Իրականացվում է բժշկական օգնության որակի փորձաքննություն ստացիոնար բուժումն ավարտած դեպքերի համար։

Իրականացվում է բուժական-ախտորոշիչ գործընթացի գնահատում և ստուգվում է նրա համապատասխանությունը արձանագրություններին։

Կոնկրետ հիվանդին ցույց տրված բուժօգնության որակը (ԲՕՈ) գնահատվում է ըստ որակի գործակցի։

Բաժանմունքի վարիչը կատարում է ԲՕՈ-ի փորձագիտական գնահատում տվյալ բժշկի կողմից կոնկրետ հիվանդի բուժման կուրսն ավարտվելուց հետո։ Բժշկական օգնության որակի գործակցի ներդնումը կլինիկական պրակտիկայում նպաստել է բժշկական փաստաթղթերի կազմման և որակի բարձրացմանը։

Բուժման պրոցեսը դարձել է ավելի վերահսկելի, մեծացել է սեփական աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը։

Սեփական փորձի և գիտական հետազոտությունների հիման վրա մեր կողմից առաջարկվել և առաջին անգամ բժշկական պրակտիկայում կիրառվել են լարվածության դեպքում անմիզապահության վիրահատական բուժման լապարոսկոպիկ հիստերէկտոմիայի, վագինոպեկսիայի մոդիֆիկացիաներ` սինթետիկ նյութերի օգտագործմամբ։

 

Մենք կատարում ենք լապարոսկոպիկ

  • MESH վագինոպեկսիա,
  • 40-ից բարձր կանանց ռեկոնստրուկտիվ վիրահատություններ (միզասեռական օրգանների իջեցում և արտանկում),
  • Բերչի վիրահատություն,
  • լարվածության դեպքում միզաթողության վիրահատություն TVT, TVT-O, TVT Secure վագինալ hիստերոէկտոմիա սակրովագինոպեկսիայով (լապարոսկոպիկ հսկողությամբ)
  • ցիստոցելի պլաստիկա` «GyneMesh Soft», «Prolift Anterior» կիրառմամբ,
  • ռեկտոցելի դեպքում տարբեր վիրահատություններ (ռետրովագինալ միջնապատի արատի վերացում, «IVS posterior», «Prolift total»)։
 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)