CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Lաբորատոր-ախտորոշիչ ծառայություն

Էլ-փոստ Տպել PDF

diagnostics

“Շենգավիթ” ԲԿ-ի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ-ի ՇՀԲԿ ճառագայթային ամբիոնի դոցենտ  Տիգրան Շավարշի Քոչարյանը։

Ախտորոշման բաժանմունքը ձևավորվել է 2002թ. հոկտեմբերի 13-ին և մտնում է լաբորատոր-ախտորոշման ծառայության մեջ։

Ախտորոշման բաժանմունքը ներառում է.

 

1.     ուլտրաձայնային ճառագայթման (ՈՒՁՃ) կաբինետները,

2.     ռենտգեն կաբինետը,

3.     մամոգրաֆիայի կաբինետը,

4.     կարդիոախտորոշման կաբինետը,

5.     էնդոսկոպիկ կաբինետը։

6.     ՈՒՁՃ կաբինետները հագեցած են ժամանակակից բազմաֆունկցիոնալ սարքավորումներովորոնք հնարավորություն են տալիս իրականացնել հետազոտությունների ողջ սպեկտրը`

7.     ակնաբուժությունում,

8.     նորածինների կոնքազդրային անոթներում,

9.     գինեկոլոգիայում,

10.   մանկաբարձությունում` 4D սկանավորման կիրառմամբ (եռաչափ սկանավորում իրական ժամանակի ռեժիմում), “Voluson 730 Pro Expert” (General Electric, ԱՄՆ), Voluson E8, Voluson 730 expert, Logic P8, Philips HD 11 XE սարքավորումներով:

11.    դոպլեր քարտավորում /տարբեր օրգանների և համակարգերի/,  այդ թվում զարկերակային և երակային համակարգերի դուպլեքս սկանավորում  և արգանդապլացենտարպտղապլացենտար և պտղային արյունատարների դոպլերոմետրիա,

12.   որովայնային խոռոչի և հետորովայնային տարածքի օրգանների հետազոտություն,

13.   վահանաձև գեղձի ՈՒՁՃ,

14.   կաթնագեղձերի ՈՒՁՃ,

15.   շագանակագեղձի և ամորձապարկերի պարունակության ՈՒՁՃ,

16.   ավշային համակարգի և ներմաշկային գոյացությունների ՈՒՁՃ,

17.   Էխոկարդիոգրաֆիա

Ռենտգեն կաբինետըհագեցածէգերժամանակակից“General Electric” (ԱՄՆ) ֆիրմայի արտադրության   սարքավորմամբ, որը թույլ է տալիս կատարել ամեն տեսակի ռենտգեն հետազոտություններ.

1.     ռենտգենոգրաֆիա,

2.     ռենտգենոսկոպիա,

3.     ռենտգենոկոնտրաստային հետազոտություն` հետազոտման թվայնացված գրանցմամբ,

4.     Հիստերոսալինտոսկոպիա ձայնաերիզի տրամադրմամբ:

Մամոգրաֆիկ կաբինետըհագեցածէGeneral Electricֆիրմայիարտադրությանսարքավորմամբ։

Մամոգրաֆիկ հետազոտության համալիրը ներառում է.

1.     կաթնագեղձերի զննում և շոշափում,

2.     ռենտգեն հետազոտություն,

3.     կաթնագեղձերի սոնոգրաֆիա,

4.     տարածական ավշային հանգույցների սոնոգրաֆիա։

Կարդիոախտորոշման կաբինետումկատարվումենհետևյալհետազոտությունները.

1.     էլեկտրակարդիոգրաֆիա,

2.     էխոկարդիոգրաֆիա,

3.     ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ սրտի գործունեության հետազոտություն (տրեդմիլ թեստ)։

Էնդոսկոպիկ կաբինետըկատարումէհետևյալհետազոտությունները.

1.     էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ստամոքսի, տասներկումատնյա աղիքի և կերակրափողի հետազոտություն) բիոպսիայով և HP-թեստով,

2.     Ռեկտոսկոպիա,

3.     Կոլոնոսկոպիա բիոպսիայով

Ախտորոշման բաժանմունքում աշխատում են 7 բժիշկ, 9 բուժքույր և 1 սանիտար։

Բաժանմունքի ծրագրերի մեջ են մտնում.

  • ախտորոշման ծավալների ընդլայնումը, մասնավորապես համակարգչային տոմոգրաֆիայի, թվային մեթոդիկաների կիրառումը,
  • հեռաբժշկության օգտագործումը,
  • ՈՒՁ հետազոտությունների նոր մեթոդների ներառումը (ԷԽO-պտղի կարդիոգրաֆիա, մեծահասակների հենաշարժական ապարատի ՈՒՁՃ, աղեստամոքսային տրակտի և թոքերի ՈՒՁՃ),
  • նոր էնդոսկոպիկ կաբինետների ստեղծում (բրոնխոսկոպիա, ցիստոսկոպիա և այլն)։

Մեր աշխատանքը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

  • համակողմանիորեն հետազոտել հիվանդներին նախատեսվող գործողությունների կամ վիրահատական միջամտությունների անվտանգությունն ապահովելու նպատակով,
  • առավելագույնս իրազեկել հիվանդին այս կամ այն հետազոտության անհրաժեշտության մասին,
  • առավելագույն հարմարավետության ստեղծել հիվանդների համար,
  • ներդնել հետազոտման նոր մեթոդիկաներ,
  • անցկացնել հիվանդների վերստուգիչ հետազոտություն հետվիրահատական և հետծննդյան շրջաններում, ինչպես նաև զանազան մանիպուլյացիաներից հետո,
  • ծավալել հետազոտական, գիտական և ուսումնական զուգահեռ գործունեություն (բաժանմունքը հետդիպլոմային կրթության և բժիշկների կատարելագործման բազա է ինչպես ԵՊԲՀ-ի, այնպես էլ ՀՀ ԱՆ Ա. Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ-ի համար),
  • մասնակցել բարեգործական միջոցառումների,
  • տարեցտարի մեծացնել հետազոտվող այցելուների թիվը։

Մեր յուրահատկությունը կայանում է նրանում, որ 2005թ. Առ այսօր բաժանմունքը հանդիսանում է շարունակական հետբուհական բժշկական կրթության ամբիոնի բազա ոչ միայն կլինիկական օրդինատորների, այլև բժիշկների համար, ովքեր անցնում են վերապատրաստումներ: Այս 11 տարիների ընթացքում վերապատրաստվել են շուրջ 1000 և ավելի բժիշկներ:  Շուրջ 11 տարի համագործակցում ենք  ՀՕՖ (հայ օգնության ֆոնդ) –ի հետ՝ մարզային բժիշկների վերպատրաստում (ծրագրի շրջանակներում), շուրջ 100 մարզային բժիշկ է վերապատրաստվել այս ծրագրի շրջանակներում:

2007թ. Հայաստանում առաջին անգամ “Շենգավիթ” ԲԿ-ի ախտորոշման բաժանմունքում տեղեդրվեց Voluson 730 4D  ուլտրաձայնային  սարքավորումը, որը մոտ երեք տարվա ընթացքում տարածաշրջանում միակն էր:

2009թ-ից շուրջ յոթ տարի “Շենգավիթ” ԲԿ-ի ախտորոշման բաժանմունքում կիրառվում է մանկական կոնքազդրային հոդերի սոնոգրաֆիա հոդախախտի վաղ հայտանբերման համար: Յոթ տարիների ընթացքում ավելի քան 200 երեխա ուղարկվել է Արաբկիր ԲԿ հետագա բուժման նպատակով:

Վերոնշյալ ծրագիրն իրականացվել է Երևանի մի քանի ծննդատներում, սակայան, այսօր մենք միակ կենտրոնն ենք հանդիսանում, որտեղ շարունակվում է սույն ծրագրի իրականացումը:

Հոդախախտի վաղ հայտանբերումը բերում է կարճատև բուժման առանց վիրահատությունների և առանց հաշմանդամության :

Մենք հանդիսանում ենք այն եզակի բաժանմունքներից, որտեղ շուրջ 14 տարի իրականացվում է մամոգրաֆիկ հետազոտություն :

 “Շենգավիթ” ԲԿ-ի ախտորոշման բաժանմունքը հիմնադրվել է ի շնորհիվ ամերիկահայ բարերար Բեդրոս Քոջյանի:

Բաժանմունքը հագեցած է գերժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներով՝ Voluson E8, Voluson 730 expert, Logic P8, Philips HD 11 XE:

Բաժանմունքում աշխատող բժիշկ-ճառագայթաբանները իրականացնում են ամբողջական ծավալով հետազոտություններ /ուլտրաձայնային հետազոտություն, մամոգրաֆիա, ռենտգենոգրաֆիա/:

տարբեր օրգանների և համակարգերի

 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)