CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Վերարտադրողականություն

Էլ-փոստ Տպել PDF

“Շենգավիթ” ԲԿ-ի վերարտադրողականության բաժանմունքը հիմնադրվել է 2008թ.։ Այն հագեցած է “Nikon”, “Midathlantic”, “Scienthific”, “Narishige” ֆիրմաների և բժշկական սարքավորումների առաջատար այլ արտադրողների` վերարտադրողական գործողությունների համար նախատեսված ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով։

Բաժանմունքն իրականացնում է համապարփակ բուժական ծրագրեր անպտղության դեմ

  • Արտամարմնային (էլեկտրոկորպորալ) բեղմնավորում (ЭКО),
  • Արտամարմնային բեղմնավորում առանց հորմոնալ խթանման (ստիմուլյացիայի) (բնական դաշտանային շրջափուլում),
  • ICSI - ձվաբջիջի մեջ սերմնաբջիջի ներարկում։ Տվյալ մեթոդիկան հնարավորություն է տալիս կատարել բեղմնավորում նույնիսկ տղամարդու էակուլյատում կենտ սերմնաբջիջների առկայության դեպքում: 2012 թվականից բաժանմունքում կատարվում է ICSI+IMSI` մորֆոլոգիապես լիարժեք սերմաբջիջի առանձնացում և դրա ներառում ձվաբջիջի մեջ,
  • դոնորական ձվաբջիջների կիրառում,
  • դոնորական սերմի կիրառում (բաժանմունքն ունի դոնորական սերմի մեծ պաշար),
  • տղամարդկանց ծանր անպտղության դեպքերում՝  միկրոմանիպուլյացիաների կիրառում (սերմնաբջիջների միկրովիրահատական ասպիրացիա մակամորձուց),
  • փոխնակ (սուրոգատ) մայրություն,
  • սերմնահեղուկի սառցեպահպանում (կրիոկոնսերվացում),
  • սաղմերի սառցեպահպանում ամենաժամանակակից տեխնոլոգիայով (վիտրիֆիկացիա),
  • ամուսնու կամ դոնորի սերմնահեղուկով արհեստական բեղմնավորում,
  • անպտղության հանգեցնող հիվանդությունների բուժում, այդ թվում` հորմոնոլ և իմունային շեղումների, բորբոքային պրոցեսների և այլն,
  • էնդոկրին խանգարումների շտկում, 
  • արգանդի միոմայի, էնդոմետրիոզի, ձվարանների պոլիկիստոզ ախտանիշի, ձվարանների գերստիմուլյացիայի ախտանիշի կոնսերվատիվ բուժում,
  • հորմոնալ և ուլտրաձայնային մոնիտորինգով օվուլյացիայի խթանում,
  • տղամարդկանց անպտղության կոնսերվատիվ բուժում։

 

Մենք ուղիղ և փոխաբերական իմաստներով “Շենգավիթ” ԲԿ-ի ամենաերիտասարդ ստորաբաժանումն ենք։ Մենք արդեն շատ բան ենք անում Հայաստանում վերարտադրողականության հետագա զարգացման համար։

Մենք հետևողականորեն զարգացնելու ենք մեր հաջողությունները և ապագայում նախատեսում ենք մեր բաժանմունքում իրականացնել պրեիմպլանտացիոն ժառանգական ախտորոշում, որը նախատեսված է ժառանգական հիվանդությունների ախտորոշման համար։ Սաղմի ախտորոշումը կատարվում է էքստրակորպորալ բեղմնավորման փուլում մինչև այն արգանդի խոռոչ հասցնելը։ Անալիզից հետո կնոջ արգանդ են տեղափոխում միայն առողջ սաղմերը։ Կինը հղիանում է իմանալով, որ իր ապագա երեխան ժառանգական հիվանդությունների կրող չէ։ Հնարավոր է նաև պտղի սեռի ընտրությունը սեռի հետ կապված ժառանգական հիվանդությունների դեպքում։

 

Պրեիմպլանտացիոն ժառանգական ախտորոշման միջոցով՝

  • կնվազեցնեք երեխաների` որոշակի ժառանգական արատներով ծնվելու ռիսկը,
  • կրկնակի կնվազեցնենք թերհասության ռիսկը,
  • կրկնակի կնվազեցնենք բազմապտղության ռիսկը,
  • կմեծացնենք բարեհաջող իմպլանտացման  հնարավորությունը մոտ (10% -ով),
  • կմեծացնենք երեխայի բարեհաջող ծննդյան հնարավորությունը (մոտ  15-20%-ով)

 

ՇենգավիթԲԿ-ի վերարտադրողականության բաժանմունքի բնութագիրը

  • Բաժանմունքը տիրապետում է ժամանակակից լաբորատորիայի, ինչն արտամարմնային  բեղմնավորման բարձր մակարդակով իրականացման երաշխիքն է
  • Լաբորատորիան հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով
  • Սաղմերի աճեցման համար օգտագործվում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար ձեռնարկությունների արտադրության լավագույն նյութերն ու միջավայրերը։
  • Բաժանմունքի հիվանդներից յուրաքանչյուրին երաշխավորվում է բուժման և ախտորոշման անհատական մոտեցում, հոգեբանական աջակցություն, լիակատար թափանցիկություն և տեղեկացվածություն, ինչպես նաև մատչելի գներ, զեղչերի համակարգ և գնային ճկուն քաղաքականություն։ Բաժանմունքում բուժումը կազմակերպելու չափանիշը հիվանդի հետ նախատեսվող հետազոտության և բուժման մանրամասն քննարկումն է, բուժման այս կամ այն մեթոդի ընտրության հիմնավորումը։
  • Բաժանմունքի բժիշկներն աշխատում են միայն ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայի երկրներում ընդունված և Վերարտադրողական բժշկության ամերիկյան ընկերության և Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության եվրոպական ընկերության կողմից հաստատված ապացուցողական բժշկության ստանդարտներին համապատասխան։
  • Բաժանմունքի բազայի վրա անցկացվում է դասընթաց, ընթերցվում են դասախոսություններ գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի և ժամանակակից օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների վերաբերյալ։
  • Բաժանմունքի աշխատակիցները զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ գինեկոլոգիական ներզատաբանության և վերարտադրողականության ոլորտներում:
 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)