CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Վերակենդանացման բաժանմունք

Էլ-փոստ Տպել PDF

Բաժանմունքը ղեկավարում է ՀՀ ԱԱԻ-ի Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ Վլադիմիրի Ամրոյանը։

 

Մեր բաժանմունքի ամենօրյա գործունեությունը ներառում է.

  • վիրահատական միջամտության ժամանակ ստացիոնար և ամբուլատոր հիվանդներին  անեսթեզիայով ապահովելը,
  • ծննդաբերության ժամանակ շարունակական էպիդուրալ անալգեզիայի եղանակով ցավազրկելը,
  • հիվանդների նախապատրաստումը և խնամքը նախա- և հետծննդյան շրջանում,
  • ծանր հիվանդների օրգանիզմի կենսական կարևոր գործառույթների ապահովումը։

 

Բաժանմունքում աշծատում են 23 մարդ, այդ թվում` բաժանմունքի վարիչը և 5 բժիշկ-անեսթեզիոլոգներ։

Բաժանմունքի աշխատակիցների միջին տարիքը 40 է։

Բարձրակարգ մասնագետները հիանալի տիրապետում են ընդհանուր անեսթեզիային, ցավազրկման բոլոր հայտնի ձևերի հմտությունների, սրտային և թոքային վերակենդանացման տեխնիկային և  միջոցառումներին։

Միջին բուժանձնակազմը վիրահատված և ծանր հիվանդների հետ աշխատանքի բավականին մեծ փորձ ունի, տիրապետում է հիվանդների խնամքի մեթոդներին և ինտենսիվ թերապիայի միջոցառումների հմտություններին։

Բաժանմունքի վերակենդանացման և հետվիրահատական մահճակալները հագեցած են ժամանակակից դիտողական-մոնիտորային սարքերով, թոքերի արհեստական օդափոխման ապարատներով, կարդիոդեֆիբրիլյատորներով, հիպերբարիկ օքսիգենացման խցիկով։

 

Կլինիկայում ակտիվորեն կիրառվում է ծննդաբերության էպիդուրալ ցավազրկումը։

“Շենգավիթ” ԲԿ-ն մեկն է Հայաստանի մանկաբարձական երկու կենտրոններից, որտեղ մեթոդաբար քարոզվում է և գործնականում ներդրվում  ծննդաբերության ցավազրկման մեթոդը։ Բաժանմունքը համագործակցում է SOAP-ի կազմի մեջ մտնող  մանկաբարձ անեսթեզիոլոգների ‚Kybeleե խմբի հետ (Մանկաբարձ անեսթեզիոլոգների ընկերություն ASA)։

Յուրաքանչյուր տարի անց են կացվում համատեղ գործնական շաբաթներ և սեմինարներ ոչ միայն “Շենգավիթ” ԲԿ-ում, այլև Երևանի այլ մանկաբարձական կլինիկաներում։ Բաժանմունքի բժիշկները մասնակցում են SOAP-ի ամենամյա համաժողովներին արտերկրում։

Բաժանմունքը իր պրակտիկ գործունեության մեջ առաջնորդվում է ապացուցողական բժշկության ժամանակակից մոտեցումներով, որոնք հիմնված են համաշխարհային մեծ կենտրոնների ուղենշային տվյալների վրա։ Պարբերաբար պրակտիկայում ներդրվում են հիվանդների գրանցման նոր ձևեր և անեսթեզիոլոգիական ձեռնարկներ։

 

Բաժանմունքի աշխատանքը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքի վրա։

Այս նպատակով բժշկական յուրաքանչյուր գործողությունից առաջ հիվանդը և նրա հարազատները ծանոթանում են նախատեսվող անեսթեզիայի նպատակին, նշանակությանը և մեթոդին, իսկ հիվանդի և նրա հարազատների հետ զրույցից հետո գրանցվում է “հիվանդի իրազեկված համաձայնությունը”։

 

Բաժանմունքի նախագծերը

Մոտ ապագայում նախատեսվում է ընդլայնել բաժանմունքը` ավելացնելով  մահճակալների թիվը։

 

Ենթադրվում է ստեղծել.

  • հիվանդների նախավիրահատական նախապատրաստության բաժին (Pre op)
  • վիրահատական բաժին (OR)
  • ինտենսիվ թերապիայի հետվիրահատական բաժին (PACU),
  • կարդիովերակենդանացման, նեյրովերակենդանացման, ընդհանուր վերակենդանացման բաժիններ` մասնագետ անեսթեզիոլոգների, ընդհանուր ռեանիմատոլոգների, կարդիոռեանիմատոլոգների ներգրավմամբ։
Ցավի կառավարումը մեր մասնագիտությունն է։
 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)