CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Վիրաբուժական ծառայություն

Էլ-փոստ Տպել PDF

“Շենգավիթ” ԲԿ-ի վիրաբուժական ծառայությունը ղեկավարում է բժիշկ-վիրաբույժ Լևոն Սերգեյի Հակոբյանը։

“Շենգավիթ” ԲԿ-ի վիրաբուժական ծառայությունը կազմավորվել է 2003թ.։ Նրա կազմի մեջ են մտնում վիրաբուժական մասնագիտացման մի քանի ծառայություններ` ուրոլոգիա, անոթային վիրաբուժություն, վնասվածքաբանություն և այլն։ Վիրաբուժական բաժանմունքը տեղակայված է 3 - րդ հարկում, նախատեսված է 30 մահճակալի համար։ Հիվանդասենյակները վերանորոգված և կահավորված են եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Հիվանդներին օրական 3 անգամ տրվում է դիետիկ սնունդ։

 

Վիրաբուժական ծառայության հիմնական առաջնային ուղղությունները

  • Ժամանակակից ալլոպլաստիկ ցանցային նյութերի կիրառմամբ տարբեր տեղայնության ճողվածքների վիրահատության երկարամյա փորձը հնարավորություն է տալիս վիրահատությունը կատարել ավանդական և լապարոսկոպիկ մեթոդներով։ Կուտակվել է 16 տարվա փորձ։ Առաջին վիրահատությունը կատարվել է 1994թ.։ Հիվանդության կրկնության հավանականությունը ցածր է 0.3 %-ից։
  • Բարիատրիկ վիրաբուժության (վիրահատություն ճարպակալման դեպքում) եռամյա փորձ է կուտակվել։ 2007թ. առաջին անգամ ՀՀ-ում կատարվեց ստամոքսի լապարոսկոպիկ աղեկապման վիրահատություն, ստամոքսի լապարասկոպիկ երկայնակի անդամահատություն։ Կատարվում են թութքի և հետանցքի ճաքի կոնսերվատիվ ամբուլատոր բուժում (պրոֆեսոր Լոնգոյի մեթոդով վիրահատություն), ինչպես նաև պրոկտոլոգիական բոլոր հիվանդությունների օպերատիվ բուժում` կախված հիվանդության շրջափուլից։ 
  • Կատարվում են վահանաձև գեղձի վիրահատություններ գեղձի տարբեր հիվանդությունների դեպքում, առկա է այդպիսի վիրահատությունների իրականացման 23-ամյա փորձ։ Կատարվում են նաև աղեստամոքսային տրակտի վիրահատություններ (ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության, աղիքային այլ պաթոլոգիաների կապակցությամբ), լյարդի էխինոկոկոզի վիրահատական բուժում` լապարոսկոպիկ և ավանդական մեթոդներով։
  • Զարգանում է միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության ծառայությունը, կատարվում են հետևյալ վիրահատությունները. կելլոիդային սպիների հեռացում, պառկելախոցերի, վերջույթների բնածին և ձեռքբերովի արատների բուժում, արատների պլաստիկա էքսպանդերների միջոցով, կրծքագեղձերի պլաստիկա։
  • “Շենգավիթ” ԲԿ-ում զարգանում է անոթային վիրաբուժության ծառայությունը, կատարվում են վերջույթների անոթների տարբեր հիվանդությունների ավանդական և էնդոսկոպիկ մեթոդներով վիրահատություններ։
  • Կատարվում են ‚քիթ-կոկորդ-ականջե օրգանների հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում։

Վիրահատական ծառայության բժիշկները ակտիվորեն մասնակցում են կլինիկայի ղեկավարի և կլինիկայի հովանավոր դոկտոր Պետրոս Կոջյանի համատեղ կազմակերպած բարեգործական ակցիաներին, որոնց նպատակը Հայաստանի և Արցախի հեռավոր շրջանների բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելն է։

Վերջին ակցիան 2009թ. էր, երբ Ստեփանակերտում, քաղաքի հանրապետական հիվանդանոցի բազայի վրա անվճար իրականացվեցին մի շարք բարդ, ընդհանուր վիրաբուժական, գինեկոլոգիական, օֆտալմոլոգիական վիրահատություններ։ Ակցիային որպես գործող մասնագետ մասնակցում էր նաև պրոֆոսոր Պետրոս Կոջյանը (Սուրբ Ջոզեֆ հիվանդանոց, Օրինջ Քաունթի, Կալիֆորնիա, ԱՄՆ)։

 

Բաժանմունքի օրդինատորները 2007թ. Մոսկվայում անցել են կատարելագործման դասընթացներ բարիատրիկ վիրաբուժության գծով, մասնագիտացել թութքի (պրոֆեսոր Լոնգոյի հեմորոյիդոպեկսիայի մեթոդ, 2008 թ. Մոսկվա) և ճողվածքների լապարասկոպիկ վիրահատական բուժման ուղղությամբ (2008թ. Ս. Պետերբուրգ)։

 

Այսօրվա մենք միակ վիրաբուժական ծառայությունն ենք, որտեղ բոլոր գործող բժիշկները տիրապետում են էնդոսկոպիկ վիրաբուժության տեխնիկային և ախտորոշման ու բուժման մեթոդի ընտրությունը պայմանավորված չէ բժշկի` էնդոսկոպիկ տեխնոլոգիա կիրառելու կարողությամբ և ընդունակությամբ, ինչը զգալիորեն մեծացնում է ծառայության աշխատանքների արդյունավետությունը և որակը։

Անց են կացվում գիտագործնական համաժողովներ տարբեր թեմաներով, հրապարակվում են հոդվածներ ճողվածքի վիրահատության պրոբլեմների վերաբերյալ, վիրաբուժական բաժանմունքի օրդինատորը պաշտպանել է  թեկնածուական ատենախոսություն։ Ծառայության աշխատակիցները մասնակցում են ՀՀ-ի սահմաններից դուրս, մասնավորապես ԱՄՆ-ում և Եվրոպայում գումարվող գիտագործնական համաժողովներին։

Համաժողովների նյութերը ծանոթացման և քննարկման համար ներկայացվում են կոլեկտիվի բժիշկներին, մշակվում են մեթոդներ մեր կլինիկայի պրակտիկայում նորույթների ներդրման և հարմարեցման համար։

 

Մեր աշխատանքում մենք առաջնորդվում ենք պարզ, բայց պարտադիր սկզբունքներով.

  • խստագույնս պահպանել բժշկական էթիկայի, դեօնթոլոգիայի և մարդասիրության սկզբունքները, 
  • առավելագույն հարմարավետություն ստեղծել հիվանդների և անձնակազմի համար, 
  • գործնականում կիրառել ապացուցողական բժշկությունը,
  • առաջնորդվել Վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի արձանագրությունների պահանջներով, 
  • Ներդնել բուժման առաջավոր մեթոդներ (փոքրբացվածքային շեշտադրմամբ) վիրաբուժական պրակտիկայում,
  • թիմային աշխատանք։

 

Վիրաբուժական ծառայության զարգացման հեռանկարային ծրագիրը ներառում է.

  • հերնիոլոգիայի կենտրոնի ստեղծում,
  • բարիատրիկ վիրաբուժության կենտրոնի ստեղծում,
  • պլաստիկ վիրաբուժության զարգացում, մասնավորապես լազերային լիպոսակցիայի, կրծքագեղձերի պրոթեզավորման, ժամանակակից իմպլանտների կիրառմամբ մարմնի տարբեր մասերի պլաստիկա, միջֆալանգային հոդերի պրոթեզավորում և այլն։

 

Վիրաբուժական ծառայության բժիշկների և կլինիկայի անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից սարքավորումներով, կառավարման առաջատար տեխնոլոգիաներով հագեցածությունը մեր աշխատանքի հաջողության երաշխիքն են։
 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)