CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Մանկաբարձական բաժանմունք

Էլ-փոստ Տպել PDF

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայությունը ղեկավարում է մանկաբարձ- գինեկոլոգ, փոխտնօրեն Աշոտ Սեյրանի Սիրունյանը։

 

“Շենգավիթ” ԲԿ-ի մանկաբարձական ծառայությունը մեր կլինիկայում ամենահին պատմություն ունեցողներից է։ Այն սկիզբ է առնում է դեռ քաղաքային ծննդատնից։ Հիմնվելով կոլեկտիվի մասնագետների տարիների պատկառելի փորձի վրա` ծննդատունը բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնի վերակազմավորելու շրջանում մանկաբարձական ծառայությունը սահուն և ներդաշնակորեն ներգրավվեց աշխատանքի և կառավարման նոր համակարգում։ Կադրային ճիշտ քաղաքականությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետները, միջազգային արձանագրությունների վրա հիմնված կլինիկական պրակտիկան մանկաբարձական ծառայությունը վերածել են մեր կլինիկայի բուժական-ախտորոշիչ շղթայի լավ կազմակերպված, ներդաշնակ գործող օղակի։

Ծառայության մասնագետները, որոնք լավագույնս տիրապետում են ժամանակակից մանկաբարձության մեջ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ պաթոլոգիական ծնունդների ընդունման բոլոր հմտություններին, ներառյալ օպերատիվ ծննդաբերությունը, մասնագիտացել և որակավորվել են աշխարհի տարբեր երկրներում։ Իրենց գործունեության մեջ նրանք հիմնվում են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների գործընկերների փորձի և ապացուցողական բժշկության սկզբունքների վրա։

Կենտրոնում ներդրված աշխատանքի արձանագրային համակարգը թույլ է տալիս առավելագույնս նվազեցնել բժշկական սխալի հնարավորությունը, որն էլ իր հերթին զգալիորեն բարձրացնում է մասնագետների մակարդակը և ցուցաբերված բժշկական օգնության որակը։ Հավասարակշռված, մշտապես բարելավվող և կատարելագործվող մարկետինգը, շնորհիվ հիվանդների և միջին բժշկական անձնակազմի հետ կլինիկայի մարկետինգային բաժանմունքի քրտնաջան աշխատանքի, ծառայությունների որակը բարձրացրեց նոր մակարդակի, որը նաև նպաստեց բնակչության լայն շերտերի շրջանում կլինիկայի հեղինակության բարձրացմանը, ինչի մասին վկայում է տարեցտարի մեզ դիմող հիվանդների թվի աճը։

 

Մանկաբարձական ծառայությունը ներառում է.

  • ծննդաբերական բաժինը,
  • մանկաբարձական վիրահատարանը` ինտենսիվ հսկողության հիվանդասենյակով,
  • ծննդկանների հետծննդյան հսկողության բաժանմունքը,
  • հղիների պաթոլոգիայի բաժանմունքը։

Մանկաբարձական ծառայության բաժանմունքները և կլինիկայի հիվանդասենյակները հագեցած են ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, կենցաղային իրերով և սարքերով, որոնք հնարավորություն են տալիս որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու և անհրաժեշտ խնամք ու հարմարավետություն ապահովելու ԲԿ-ի հիվանդների համար։

“Շենգավիթ” ԲԿ-ն առաջամարտիկ է կենտրոնում զարգացող բժշկության բոլոր ճյուղերում, այդ թվում նաև ծննդօգնության ոլորտում, նորարարական բժշկական տեխնոլոգիաների ներդրման հարցում, որի շնորհիվ այն դառնում է գրավիչ ինչպես հիվանդների, այնպես էլ երիտասարդ մասնագետների համար։
Պատահական չէ, որ մեր կլինիկան համարվում է հետդիպլոմային կրթության բազա ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱԱԻ-ի համար։
 
 
 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)