CHANGE COLOR
  • Default color
  • Brown color
  • Green color
  • Blue color
  • Red color
CHANGE LAYOUT
  • leftlayout
  • rightlayout
SET FONT SIZE
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Անհատականացրեք Ձեր էջը

Shengavit Medical Center

Հարգելի այցելու

Էլ-փոստ Տպել PDF

image

Հաճույքով ներկայացնում եմ Ձեզ մեր հիմնարկությունը։ Համոզված եմ` այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող տեղեկատվություն մեր մասին, կստանաք շատ հարցերի պատասխաններ, կծանոթանաք մեր կլինիկայի աշխատանքի սկզբունքներին, նրա կառուցվածքին, վարվող քաղաքականությանը և այլն։ Մեզ համար թանկ է մեր այցելուների առողջությունը, ուստի հոգատարությամբ ենք շրջապատում նրանց։

Մեր կլինիկական գործունեությունը հիմնված է միջամտությունների համարժեքության, գիտական հիմնավորվածության և արդարացվածության վրա։

Մենք հոգում ենք մեր հիվանդների հանգստության և հարմարավետության մասին կլինիկա ընդունվելու պահից մինչև դուրս գրվելը։ Մեր կլինիկան աշխատում է “Շահում ենք մենք` շահում եք դուք” սկզբունքով, որը ենթադրում է անձնակազմի և հիվանդների միջև միմյանց նկատմամբ ազնիվ և հարգալից վերաբերմունք։ Արդյունքում համագործակցող կողմերը միայն շահում են։ Մեր ամբողջ աշխատանքը հիմնված է ապացուցողական բժշկության և ապացուցողական կառավարման սկզբունքների վրա:  Մեր կարգախոսն է՝  «Հարմարավետություն հիվանդների և անձնակազմի համար»։  Աշխատանքի կուտակված փորձը կատարելագործում է մեր կորպորատիվ մշակույթը, որի անկյունաքարը կլինիկայի բարի համբավն է։

Հարգանքով

“Շենգավիթ” բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն

Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ

Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյան

 



Требуются доноры спермы. Требования: высшее образование, отсутствие проблем со здоровьем, возраст до 35 лет, наличие как минимум одного здорового ребенка, рост выше 174 см. Вы можете связаться с нами по телефону (010) 49 48 67, с 09.30 по 15.00 (кроме субботы и воскресенья)