Հաճույքով ներկայացնում եմ Ձեզ մեր հիմնարկությունը։ Համոզված եմ` այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող տեղեկատվություն մեր մասին, կստանաք շատ հարցերի պատասխաններ, կծանոթանաք մեր կլինիկայի աշխատանքի սկզբունքներին, նրա կառուցվածքին, վարվող քաղաքականությանը և այլն։ Մեզ համար թանկ է մեր այցելուների առողջությունը, ուստի հոգատարությամբ ենք շրջապատում նրանց։
Մեր կլինիկական գործունեությունը հիմնված է միջամտությունների համարժեքության, գիտական հիմնավորվածության և արդարացվածության վրա։
Մենք հոգում ենք մեր հիվանդների հանգստության և հարմարավետության մասին կլինիկա ընդունվելու պահից մինչև դուրս գրվելը։ Մեր կլինիկան աշխատում է “Շահում ենք մենք` շահում եք դուք” սկզբունքով, որը ենթադրում է անձնակազմի և հիվանդների միջև միմյանց նկատմամբ ազնիվ և հարգալից վերաբերմունք։ Արդյունքում համագործակցող կողմերը միայն շահում են։ Մեր ամբողջ աշխատանքը հիմնված է ապացուցողական բժշկության և ապացուցողական կառավարման սկզբունքների վրա: Մեր կարգախոսն է՝ «Հարմարավետություն հիվանդների և անձնակազմի համար»։ Աշխատանքի կուտակված փորձը կատարելագործում է մեր կորպորատիվ մշակույթը, որի անկյունաքարը կլինիկայի բարի համբավն է։
Հարգանքով
“Շենգավիթ” բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն
Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ
Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյան
Ցավով տեղեկացանք մեր ծննդատանը մեկ ամիս առաջ ծնված երեխայի մահվան մասին: Մեր ցավակցությունն ենք հայտնում փոքրիկի ծնողներին և հարազատներին:
Լրատվամիջոցներում արդեն իսկ շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, թե երեխայի հարազատները մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներին երեխայի մահվան մեջ, ցանկանում ենք պաշտոնական հայտարարություն անել.
Երեխան ծննդաբերությունից հետո տրանզիտոր դեղնուկի և հիպոգլիկեմիայի բուժումն անցնելուց հետո դուրս է գրվել «Շենգավիթ» ԲԿ-ից ծննդաբերությունից 8 օր հետո, բավարար վիճակում:
Դու...
Ս․ թ․ 21․07 - ին Շենգավիթ ԲԿ մանկաբարձական բաժանմունք է ընդունվել 1971թ․ծնված Ն․Մ․Ա․- ը՝ «Հղիություն 38 - 39 շաբաթ, ռեզուս բացասական արյուն, բարդացած գինեկոլոգիական անամնեզ, առաջնային չբերություն 3 տարի, հղիություն արտամարմնային բեղմնավորումից հետո, զույգ պտուղ, առաջնածին 44 տարեկան» ախտորոշմամբ, բարձր ռիսկայնությամբ։
Պլանային կարգով կինը 21․07․2016թ․ ծննդալուծվել է կեսարյան հատման ճանապարհով։ Վիրահատությունն անցել է հարթ։ Ուշ հետծննդյան շրջանում սկսվել է ատոնիկ արյունահոսություն, նկատվել է մակար...
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում օրերս եռյակ և երկվորյակ ծնունդներ գրանցվեցին:
Խնդիրների պատճառով մայրերը ինքնուրույն հղիանալ չէին կարող և 11 և 6 տարվա անպտղությունից հետո "Շենգավիթ" ԲԿ-ի "Մարդու վերարտադրողական առողջության" կենտրոնում, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի անմիջական օգնությամբ, առաջին իսկ փորձից կատարվեց արտամարմնային բեղմնավորում, որի շնորհիվ այս պահին 31 և 42 ամյա մայրերը վայելում են մայրության բերկրանքը իրենց առողջ բալիկների հետ միասին:
Մայրիկների առողջական վիճակը լավ է:...
"Արագիլ" բարեգործական հիմնադրամի օգնությամբ "Շենգավիթ" ԲԿ-ի "Մարդու վերարտադրողական առողջության" կենտրոնում ծնվեցին զույգ փոքրիկներ՝ Քրիստինան և Սյուզաննան:
34 ամյա երջանիկ մայրիկը, ով 6 տարի չէր կարողանում մայրանալ, այսօր իրեն աշխարհի ամենաերջանիկն է համարում: Ի դեպ փոքրիկներից մեկի անունն էլ ի պատիվ իրենց բժշկուհի Քրիստինա Խուդավերդյանի են կնքել:
Коррекция близорукости, дальнозоркости, астигматизма и пресбиопии в нашем “Центре Лазерной Коррекции Зрения” производится всеми имеющимися на сегодняшний день в арсенале офтальмолога методами: очковая коррекция, контактна...
Մանրամասն...